Քաղաքական06:41, 18 Ապրիլ 2018
Թուրքիայում հնարավոր է ևս 3 ամսով երկարաձգվի արտակարգ դրությունը
Թուրքիայում գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։ Նիստին մասնակցել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան անընդունելի է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում։ Միաժամանակ հույս է հայտնվել, որ դաշնակից երկրները կաջակցեն Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում:
Նիստի ժամանակ մասնակիցները եկել են այն եզրակացության որ Թուրքիայում գործող արտակարգ դրությունը պետք է նորից երկարաձգվի 3 ամսով։ Առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194-ը՝ վիրավորվել: Օրեր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն արդեն 6 անգամ երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |