Քաղաքական09:01, 18 Ապրիլ 2018
Թուրքիայի փոխվարչապետը ԵՄ-ին մեղադրել է անարդարացիության մեջ
Թուրքիայի վարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է Թուրքիայի մասին Եվրամիության զեկույցը։ Զեկույցում քննադատության էր ենթարկվել Թուրքիայում պահպանվող արտակարգ դրությունը, ինչպես նաև Աֆրինում ընթացող ռազմական գործողությունը։ Թուրքական կողմին զայրացրել էր այն փաստը, որ զեկույցում գյուլենական համայնքը չի ներկայացվել որպես սպառնալիք աշխարհի համար։
«ԵՄ-ն մինչև հիմա անարդարացի է եղել։ Գյուլենական համայնքն ահաբեկչական կազմակերպություն է և նրա դեմ պայքարը շարունակվելու է։ Իհարկե զեկույցում կային նաև դրական հայտարարություններ, բայց դրանք բավական չեն, որպեսզի կոծկեն Թուրքիայի նկատմամբ անարդարությունը։ Որոշ գեղեցիկ բառերից մեր ստամոքսը արդեն կուշտ է»,-ասել է Բոզդաղը, հավելելով, որ չնայած զեկույցում առկա քննադատություններին, Թուրքիան չի հրաժարվելու Եվրամիության անդամ դառնալու նպատակից։
Թուրք պաշտոնյան տեղեկացրել է, որ երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը փոխանցվել է Թուրքիայի խորհրդարան։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել երկրում արտակարգ դրությունը երկարաձգել ևս 3 ամսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |