Քաղաքական07:45, 20 Ապրիլ 2018
Ինչ արդյունքներ կստացվեին, եթե Թուրքիայում ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը
Թուրքական «MAK Danışmanlık» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հերթական հարցումներն է իրականացրել Թուրքիայում առաջիկայում սպասվող ընտրությունների վերաբերյալ։ Սոցհարցումը ավարտին է հասցվել նախքան վաղաժամ ընտրությունների մասին որոշման կայացումը։
Ապրիլի ընթացքում ընկերությունը լայնամասշտաբ հարցումներ է իրականացրել Թուրքիայի 81 նահանգներում՝ փորձելով պարզել, թե որ կուսակցությունները կհաղթահարեին նվազագույն շեմը, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը։
Արդյունքների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ-MHP) կազմած կոալիցիան ընտրություններում կստանար ձայների միայն 48 տոկոսը։ Եթե այս կանխատեսումը հաստատվի, ապա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Ներկա պահին իշխող ԱԶԿ-ն հավակնում է ընտրողների ձայների 41․5 տոկոսին, իսկ ԱՇԿ-ն՝ ընդամենը 7 տոկոսին։
Մյուս կուսակցություններից ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) հարցումների արդյունքում ստացել է մասնակիցների շուրջ 23-25 տոկոսի աջակցությունը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)՝ 8-9 տոկոսի, իսկ «İYİ Parti»-ն շուրջ 7 տոկոսի աջակցությունը։
«MAK Danışmanlık» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Ալի Քուլաթի խոսքով՝ Էրդողանի նպատակը հենց առաջին փուլում հաղթանակ տանելն է։ Եվ եթե ընդդիմությունը լավ կազմակերպված քարոզարշավ չիրականացնի, ապա Էրդողանը կհասնի իր նպատակին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրեր առաջ հայտարարել էր, որ 2018թ․ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները կանցկացվեն նախատեսվածից շուտ՝ հունիսի 24-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |