Տնտեսական10:35, 20 Ապրիլ 2018
Թուրքիա է տեղափոխվել 220 տոննա ոսկի, ևս 95 տոննայի տեղափոխման աշխատանքներ են տարվում

2017թ․ Թուրքիայի Կենտրոնական բանկը ԱՄՆ-ից Թուրքիա է տեղափոխել իրեն պատկանող ողջ ոսկին։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ դա տեղի է ունեցել մասնավորապես նախագահ Էրդողանի այն հայտարարությունից հետո, որ լիրայի փոխարժեքի անկումից խուսափելու համար դոլարի փոխարեն պետք է նախապատվություն տալ ոսկուն։
Իր արտասահմանյան ոսկու պաշարները երկիր է տեղափոխել նաև թուրքական «Halk» բանկը՝ դրանք ի պահ հանձնելով Ստամբուլյան բորսային (BİST)։ Այսպիսով, Կենտրոնական բանկին պատկանող ողջ ոսկու և «Halk» բանկի կողմից ներկրված ու BİST-ին հանձնաված ոսկու ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 220 տոննա։
Թուրքական «Ziraat» և «VakıfBank» բանկերը ևս պատրաստվում են արտերկրում գտնվող իրենց ոսկու պաշարները Թուրքիա տեղափոխել։ Հայտնի է, որ ներկա պահին «Ziraat» բանկը Լոնդոնում ունի 57 տոննա, իսկ «VakıfBank»-ը՝ 38 տոննա ոսկի։
Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի ընդհանուր ոսկու պաշարները կազմում են 564 տոննա, որից շուրջ 200 տոննան հենց Կենտրոնական բանկի սեփականությունն է, իսկ մնացած 364 տոննան պատկանում է մյուս թուրքական բանկերին։
2016թ․ դրությամբ Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պահուստների արժեքը կազմում էր 14 մլրդ դոլար, 2017թ․ այդ ցուցանիշը հասել է 23․5 մլրդ դոլարի։ 2018թ․ մարտի 30-ին հրապարակված վերջին զեկույցի համաձայն՝ ոսկու պաշարների ընդհանուր արժեքը հասել է 25․3 մլրդ դոլարի։
Այսպիսով, ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների և կառույցների ցանկում Թուրքիան 10-րդ հորիզոնականում է՝ չհաշված «Արժույթի միջազգային հիմանդրամի» (IMF) պաշարները։ Հայտնի է, որ մեծ տերությունների մեծամասնությունը իրենց նյութական միջոցների 70-80 տոկոսը պահում են հենց ոսկու տեսքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |