Քաղաքական08:36, 23 Ապրիլ 2018
Թուրք գործիչները Գերմանիայում չեն կարողանա նախընտրական քարոզարշավ իրականացնել
Գերմանիայի արտգործնախարար և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցության անդամ Հայկո Մաասը Կանադայում տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի վաղաժամկետ ընտրություններից։
Գերմանացի պաշտոնյայի խոսքերով՝ իրենց համար անընդունելի է, որ Թուրքիայի քաղաքական գործիչները Գերմանիայում նախընտրական քարոզարշավ կազմակերպեն։
«Այդ հարցում մեր դիրքորոշումն ակնհայտ է։ Օտար երկրում տեղի ունենալիք ընտրություններից 3 ամիս առաջ, Գերմանիայում չի անցկացվի նախընտրական քարոզարշավ »,-ասել է Մաասը։
Նա հիշեցրել է, որ նախկինում ևս Գերմանիան չի թույլատրել իր տարածքում թուրք քաղաքական գործիչներին քարոզարշավ իրականացնել։ Ըստ նրա՝ եթե Գերմանիայի և Թուրքիայի միջև նշյալ հարցի շուրջ հակասություններ առաջացան, ապա դա օգուտ չի բերի ոչ մի կողմին։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է եվրոպական երկրներում հանդիպումներ ունենալ տեղի թուրքական համայնքների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն էր հայտարարել, որ իրենք թուրք քաղաքական գործիչներին չեն թույլատրի իրենց երկրում նախընտրական քարոզարշավ անցկացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |