Քաղաքական07:08, 23 Ապրիլ 2018
Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավոր. «Էրդողանի դեմ պայքարում կաջակցենք Գյուլին»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրի պատգամավոր Զիյա Փիրը խոսել է այն հարցի շուրջ, թե արդյոք արտահերթ նախագահական ընտրություններում իրենք կսատարեն Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, եթե վերջինս առաջադրի իր թեկնածությունը։
«Մեր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր պահանջում են աջակցել Աբդուլլահ Գյուլին։ Այդ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ պայքարում նրան կաջակցենք»։
Ըստ ԺԴԿ-ականների՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հաղթելու, և լինելու է 2-րդ փուլ։
Փիրը նաև տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու է նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։ Վերջինս այժմ կալանավորված է:
Խոսելով նաև Թուրքիայում տեղի ունենալիք վաղաժամ խորհրդարանական ընտրություններից՝ նա հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել, քանի որ ըստ տարբեր նախնական հարցումների՝ քրդամետ կուսակցությունը հաղթահարելու է 10 տոկոսանոց անցումային շեմը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |