Ցեղասպանություն08:22, 24 Ապրիլ 2018
Ստամբուլում այսօր կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլում այսօր հիշատակվում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: «Մարդու իրավունքների կազմակերպության» Ստամբուլի մասնաճյուղի այլատյացության դեմ պայքարի հանձանժողովի նախաձեռնությամբ անցկացվելիք հիշատակման արարողությունը տեղի կունենա Սուլթանահմեթ հրապարակում` «Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի» դիմաց:
«Թանգարանի շենքը 1915 թվականին ծառայել է որպես բանտ, որտեղ «մահվան ճամփորդության» գնալուց առաջ պահվել են հայերը: Ուստի այս շենքը մենք ընկալում ենք որպես ցեղասպանության ժխտման դատապարտումը խորհրդանշող վայր», -ասվում է հայտարարության մեջ:
Այսօր Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցվի նաև 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերում ծառայության ընթացքում ծառայակցի կողմից սպանված հայ Սևակ Բալըքչըի հիշատակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |