Տարածաշրջան11:18, 26 Ապրիլ 2018
«Amnesty International»-ի զեկույցը՝ Թուրքիայում իրականացվող բռնաճնշումների մասին

Բրիտանական «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ խոսվում է այդ երկրում իրավապաշտպանների դեմ իրականացվող ճնշումների, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրների մասին։
Զեկույցում դատապարտվել է այն փաստը, որ արդեն 21 ամիս տևող արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում շարունակվում է մարդկանց ձերբակալությունները, հասարակական կազմակերպությունների փակումը, ինչպես նաև իրավապաշտպանների դեմ ուղղված ճնշումները։
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները երկրում հայտարարված արտակարգ դրությունը օգտագործում են իրենց նպատակների համար։ Մասնավորապես նրանց հրահանգով Թուրքիայում կալանավորվում են ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչեր և անցանկալի մարդիկ։
Զեկույցում հիշատակվում է թուրք գործարար, հասարակական գործիչի՝ Օսման Քավալայի կալանավորման դեպքը, ում թուրքական կողմը մեղադրեց «ահաբեչության օգտին քարոզչություն անելու», ինչպես նաև «Ժողովրդին թշնամության, ատելության դրդելու» մեջ։
Զեկույցի համաձայն՝ Քավալայի դեպքը հանդիսանում է Թուրքիայի իշխանությունների «անհանդուրժողականության դրսևորման ամենաբացահայտ օրինակը»։
Անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում երկար ժամանակ կալանքի տակ պահված գերմանական «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի դեպքին, ով որոշ ժամանակ անց ազատ արձակվեց։ Ըստ կազմակերպության ՝ վերջինիս դեմ ուղղված մեղադրանքները անհիմն էին։
Հիշեցվում է նաև «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի ղեկավար Թաներ Քըլըչի կալանավորման մասին։ Վերջինիս մեղադրվում էր այն բանի մեջ, որ օգտվել է երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքին պատկանող «Bylock» գաղտնի հավելվածից։ Զեկույցի համաձայն՝ թուրքական կողմը մինչ օրս որևէ հստակ ապացույց չի ներկայացրել , որը կապացուցեր Քըլըչի մեղքը։
Զեկույցում նշվում է, որ իրավապաշտպանները համարվում են Թուրքիայի ղեկավարության թշնամիներ։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում ձերբակալվել էին «Amnesty International»-ի 11 իրավապաշտպաններ, ովքեր հետագայում ազատ էին արձակվել։
Քննադատության են ենթարկվում նաև Անկարայի և Ստամբուլի ղեկավարության որոշումները, որոնցով հաճախ արգելվում է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) շարժմանը երթեր կազմակերպել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |