Տարածաշրջան06:00, 26 Ապրիլ 2018
Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Քուլփ շրջանների 69 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել։ Պարետային ժամն ուժի մեջ է մտել Թուրքիայի ժամանակով 23։00-ին:
Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարության մեջ ասված է, որ պարետային ժամի ընթացքում Թուրքիայի բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ են իրականացնելու երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Դրա ընթացքում Թուրքիայի զինուժը կփորձի ոչնչացնել քուրդ զինյալներին պատկանող խրամատները, ինչպես նաև զենք ու զինամթերքը։ Կիրականացվեն նաև ականազերծման աշխատանքներ:
Ռազմական գործողությունները հիմնականում ընթանալու են անտառային և լեռնային շրջաններում, քանի որ ըստ թուրքական կողմի՝ այդտեղ թաքնվում են PKK-ի մի շարք հրամանատարներ։
Պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանը հավելյալ նոր ծանուցում կանի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |