Քաղաքական07:12, 27 Ապրիլ 2018
ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է ռուսական S-400-ը գնելու հնարավոր հետևանքների մասին
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը։
Ամերիկացի պաշտոնյան Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ ասել է, որ այդ համակարգերը գնելու դեպքում ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունը կսահմանափակվի:
Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերը խնդիրներ կստեղծեն Թուրքիայում, քանի որ դրանք գրեթե անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ։
Հաթչիսոնի խոսքերով, եթե Թուրքիան S-400-ները գնի, ապա դա բացասբար կանդրադառնա ոչ միայն Թուրքիա-ՆԱՏՕ, այլև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա։
Նա ակնկալել է, որ պաշտոնական Անկարան կվերանայի վերոնշյալ համակարգերը գնելու մտադրությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։
«ԱՄՆ-ում կա օրենք, որով նախատեսվում է պատժամիջոց կիրառել այն երկրի դեմ, որը ռազմական գործարք է կնքում Ռուսաստանի հետ։ Այդ օրենքը ոչ մեկ չի կարող անտեսել։ S-400 ները ռուսական ՀՕՊ համակարգեր են։ Դրանք վնաս են հասցնելու ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ աշխատանքներին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվերանայի իր այդ մտադրությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |