Հասարակական13:53, 01 Մայիս 2018
Պոլսահայ երիտասարդների կարծիքով՝ հայ համայնքի սոցիալ-մշակութային ապագան վտանգված է
Թուրքիայի «Konda» հետազոտական ընկերությունն ու «Düşünce Platformu» (Գաղափարական հարթակ) կազմակերպությունը պոլսահայ համայնքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել։
Հարցումներն անցկացվել են 2017թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առավելապես Ստամբուլի հայաշատ Քընալըադա, Քուրթուլուշ, Քադըքյոյ, Քափալըչարշը, Սամաթյա, Բաքըրքյոյ, Յեշիլքյոյ շրջաններում։ Հարցումներին մասնակցել է 631 հայ քաղաքացի։
Ստորև ներկայացնում ենք հարցումների հակիրճ արդյունքները․
- Հարցված կանանց 71, իսկ տղամարդկանց 57 տոկոսն ինքն իրեն համարում է սեփական կրոնի պահանջներին հետևող անձ։ Ընդհանուր առմամբ, համայնքի համար այս ցուցանիշի միջինացված արժեքը 65 տոկոս է։
- Հարցվածների միայն 25 տոկոսն է համոզված, որ հայ լինելու համար պարտադիր է հավատացյալ քրիստոնյա լինել։ Հարցումներին մասնակցած կանանց 54․5, իսկ տղամարդկանց 61․5 տոկոսը քրիստոնյա կամ ուղղակի հավատացյալ լինելը չի համարում հայ լինելու պարտադիր պայման։
- Հարցվածների միայն 13 տոկոսն է համաձայն այն պնդման հետ, թե պատրիարքի ընտրությունների մասին կարծիք արտահայտելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր կանոնավոր կերպով մասնակցում են կրոնական արարողություններին։ Հարցվածների 80 տոկոսը այս պնդման հետ համաձայն չէ։
- Հարցվածների 78 տոկոսը համոզված է, որ Թուրքիայի ողջ հայ համայնքի շահերը ներկայացնող որևէ օրինական կառույց այս պահին գոյություն չունի։ Իսկ 22 տոկոսի կարծիքով՝ նման կառույց կա։ Ընդ ուրում, դրական կարծիք արտահայտած մասնակիցներին 65 տոկոսը որպես այդպիսին նշել է Պոլսո հայոց պատրիարքարանը՝ առանց որևէ անուն առանձնացնելու։ Հարցվածների 22 տոկոսը կամ 29 հոգի որպես նման կառույցի ներկայացուցիչ նշել են պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանին, 5 հոգի՝ Արամ Աթեշյանին, 37 հոգի՝ Պետրոս Շիրինօղլուին։
- Հարցվածների 43 տոկոսը համոզված է, որ պատրիարքարանը և պատրիարքը պետք է զբաղվեն բացառապես կրոնական հարցերով, իսկ 42 տոկոսը դեմ է արտահայտվել այս պնդմանը։ Հարցվածների 15 տոկոսը դժվարացել է պատասխանել։
- Հարցվածների 90 տոկոսը համոզված է, որ պատրիարքը չպետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, նա պետք է խորհրդակցի քաղաքացիական հասարակությունից ընտրված հանձնաժողովի հետ։
- Հարցվածների հազիվ 30 տոկոսն է համաձայն այն մտքի հետ, թե պոլսահայ համայնքի առաջնորդները որևէ որոշում կայացնելիս հաշվի են առնում համայնքի կարծիքը։ Մասնակիցների 60 տոկոսը համաձայն չէ այս պնդման հետ, իսկ 10 տոկոսը դժվարանում է պատասխանել։
- Հարցումներին մասնակցած 17-32 տարեկանների կարծիքով՝ հայ համայնքի սոցիալ-մշակութային ապագան ռիսկի է ենթարկված, իսկ 49 և բարձր տարիքային խմբում այս կարծիքին համաձայնվել են միայն հարցվածների 2 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |