Քաղաքական05:29, 01 Մայիս 2018
Թուրք վերլուծաբանի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման հեռանկարին
Թուրքական «Karar» պարբերականի սյունակագիր Հաքան Ալբայրաքը «Հայաստանի առջև նոր հորիզոննե՞ր են բացվում» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հայ-թուրքական հարաբերություններին:
Մասնավորապես նշում է, որ խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձավ վերջ դնել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությանը։
Հեղինակը, ուսումնասիրելով Փաշինյանի ելույթները, նշում է.
«Իհարկե, նա չի հայտարարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման, ինչպես նաև զավթողական քաղաքականության վերանայման մասի։ Համենայնդեպս չեմ հանդիպել նման հայտարարության։ Սակայն եթե ցանկանում են ազատվել ռուսական ազդեցությունից, ապա պիտի գնան այդ քայլին (Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում-խմբ)»։
Հեղինակի պնդմամբ, եթե Փաշինյանը վարչապետ դառնա, հնարավոր է, որ Ռուսաստանի փոխարեն ավելի մեծ տեղ հատկացվի ԱՄՆ-ին և Արևմտյան երկրներին։
Վերջում հեղինակը հույս է հայտնում, որ Փաշինյանը պետք է փորձի ելք գտնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված անելանելի իրավիճակից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |