Տարածաշրջան07:21, 02 Մայիս 2018
Աֆրինում քրդերին չաջակցելու համար The Times-ը քննադատել է ԱՄՆ-ին

Բրիտանական «The Times» պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ պաշտոնական Վաշինգտոնին կոչ է արվում շարունակել աջակցել Սիրիայի քրդական ուժերին։
Հոդվածում քննադատության է ենթարկվում այն փաստը, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին որևէ կերպ չաջակցեց, երբ Թուրքիայի զինված ուժերն Աֆրինում քրդերի դեմ սկսեցին իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Եվ այդ համատեքստում ընդգծվում է, որ դրա հետևանքով ԱՄՆ-ն կարող է զրկվել իր հիմնական դաշնակիցներից՝ քրդերից, որոնք կարևոր դեր են խաղում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Ասվում է, որ, եթե հանկարծ ԻՊ-ը նորից ոտքի կանգնի և նախկինի նման հարձակումներ իրականացնի տարբեր երկրներում, ԱՄՆ-ն արդեն չի կարողանա իր հույսը դնել Սիրիայի քրդերի վրա, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը օրհասական պահին նրանց թողեց միայնակ:
«Այս տարածաշրջանը չափազանց բազմաշերտ է, ժամանակ առ ժամանակ քաոսային։ Բախումները հանդարտեցնելու համար հեշտ լուծում չկա։ Սակայն ներկա պայմաններում կա մեկ ճիշտ քաղաքականություն։ Աշխարհի ամենալավ ժողովրդավարություն և ռազմական ուժ ունեցող երկիրը իր դաշնակիցներին և բարեկամներին չպետք է թողնի միայնակ։ Ինչ լինում է թող լինի, բայց սկզբունքներին հետևել է պետք»,-նշվում է հոդվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |