Հասարակական08:59, 02 Մայիս 2018
Թուրքիայում փնտրում են գերեզմանոցի առեղծվածային աղջկան
Թուրքիայում ոստիկանությունը որոնում է մի աղջկա, ով գիշերով այցելում է գերեզմանոց և աղիողորմ լաց լինում։ Չորում շրջանում գտվող գերեզմանատան աշխատակիցների նկարագրությամբ` 15-16 տարեկան աղջիկը 5 օր է, ինչ գիշերներն այցելում է 1982 թվականին մահացած մի կնոջ գերեզմանին, ինքնիրեն խոսում և լաց լինում։
Աշխատակիցներն աղջկա հետ խոսելու անհաջող փորձերից հետո երկտող են թողել նրան՝ փորձելով պարզել, թե ինչ խնդիր ունի և ինչպես կարող են օգնել նրան։
4 օր շարունակ աղջկա հետ չկարողանալով խոսել՝ գերեզմանոցի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։ Սակայն երբ ոստիկանները փորձել են բռնել աղջկան, նա օգտվելով մթությունից կարողացել է անհետանալ։
Առեղծվածային պատմությունը մեծ արագությամբ տարածվել է բնակչության շրջանում։ Մեծ թվով հետաքրքրասերներ աղջկան տեսնելու համար հավաքվում են գերեզմանոցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |