Հասարակական07:57, 03 Մայիս 2018
Wikipedia-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել առցանց հանրագիտարանի արգելափակումը
Աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ «Վիքիպեդիան», արդեն շուրջ մեկ տարի անհասանելի է Թուրքիայում։ Այս իրողության դեմ դժգոհություն հայտնելու համար սոցցանցերում՝ «Վիքիպեդիա»-ի բոլոր էջերում, Թուրքիային նվիրված տեսահոլովակ է հրապարակվել։
«Մենք կարոտում ենք Թուրքիան։ Առանց Թուրքիայի աշխարհը թերի է» ուղերձը ներկայացնող տեսահոլովակում տեղ են գտել Թուրքիայի մի շարք տեսարժան վայրեր, ներկայացվել են հակիրճ տեղեկություններ Թուրքիայի և այդ երկրում «Վիքիպեդիայի» արգելափակման մասին։ Իսկ տարբեր ազգերի մի շարք ներկայացուցիչներ տեսահոլովակում տարբեր լեզուներով հնչեցրել են․ «Մենք կարոտել ենք Թուրքիան» ուղերձը։
Տեսահոլովակում կոչ է արվել դադարեցնել առցանց հանրագիտարանի արգելափակումը, որի պատճառով շուրջ 80 մլն մարդ զրկված է գիտելիքի և տեղեկության այդ խոշորագույն աղբյուրից ազատ օգտվելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ամենամեծ առցանց հանրագիտարանը Թուրքիայում արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Վիքիպեդիայում» տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ և չնայած Թուրքիայի պահանջներին՝ «Վիքիպեդիան» հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |