Մարզական10:20, 03 Մայիս 2018
Թուրք երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Արսենալ»

Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալթընորդու» ֆուտբոլային ակումբի նախագահ Սեյիթ Մեհմեթ Օզքանը հայտարարել է, որ անգլիական «Արսենալ» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում իրենց նախկին սան, թուրք ֆուտբոլիստ 21-ամյա Չաղլար Սոյունջուի նկատմամբ, ով այժմ հանդես է գալիս գերմանական «Ֆրայբուրգ»-ում։
Ըստ Օզքանի՝ արդեն «Արսենալի» և գերմանական «Ֆրայբուրգի» ղեկավարությունների միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն։
Օզքանը հայտնել է, որ բացի «Արսենալից» թուրք երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև այնպիսի գրանդ ակումբ, ինչպիսին է Մյունխենի «Բավարիան»։ Սակայն թուրք ֆուտբոլիստը նախընտրել է խաղալ Անգլիայի առաջնությունում։
Թուրքական ակումբի նախագահը նշել է, որ նախքան թուրք ֆուտբոլիստի հետ կապ հաստատելը, «Արսենալի» ղեկավարությունը մանրամասներ է խնդրել ներկայացնել թուրք Սոյունջուի մասին:
Թեև Օզքանը չի նշել թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի գինը, այնուամենայնիվ տեղեկացրել է, որ եթե գործարքը տեղի ունենա, ապա իրենց ակումբը որոշակի գումար կստանա դրանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |