Տնտեսական08:28, 03 Մայիս 2018
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել

Վերջին շրջանում ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 3-ին պատմական ռեկորդ է գրանցել:
Լիրայի նոր արժեզրկման պատճառ է հանդիսացել Թուրքիայի ազգային վիճակագրական ընկերության կողմից ապրիլին գրանցված ինֆլյացիայի (գնաճ) տվյալների հրապարակումը: Նշվում է, որ օրվա սկզբին թուրքական բորսաներում գործարքները կատարվել են 1 դոլարը 4.17 լիրա հարաբերակցությամբ, սակայն ինֆլյացիայի տվյալների հրապարակումից հետո թուրքական դրամական միավորը արժեզրկվել է՝ 1 դոլարի դիմաց կազմելով 4.23-լիրա: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լիրան արժեզրկվել էր՝ 1 դոլարի դիմաց 4.05-ից դառնալով 4.17:
Համաձայն Թուրքիայի ազգային վիճակագրական ընկերության ներկայացրած տվյալների՝ ապրիլին սպառողական զամբյուղի ապրանքների գները մարտի համեմատությամբ աճել են 1.87 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ՝ 10.85 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |