Տարածաշրջան06:16, 03 Մայիս 2018
Թուրքիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումները

Մայիսի 3-ին՝ լուսադեմին, Թուրքիայի Չանաքքալե և Բոլու նահանգներում 2 ստորգետնյա ցնցում է գրանցվել։
Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկացման՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Չանաքքալեի Չան շրջանում, ունեցել է 4.3 բալ ուժգնություն։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7կմ խորության վրա։ Այն զգացվել է նաև հարակից գյուղերում։
Աղբյուրը նշում է, որ երկրաշարժը բնակչության շրջանում խուճապի պատճառ է դարձել: Այնուամենայնիվ, զոհեր և վիրավորներ չկան։ Չի նշվում թե նյութական ինչպիսի կորուստներ են եղել:
Կարճ ժամանակ անց մեկ երկրաշարժ էլ տեղի է ունեցել Թուրքիայի Բոլու նահանգի համանուն քաղաքում։ Էպիկենտրոնը գտնվել է Բոլու քաղաքում 8 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի առավոտյան Թուրքիայի ծովափնյա Իզմիր և Աքհիսար նահանգներում նույնպես ստորգետնյա ցնցումներ էին տեղի ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |