Իրավական09:16, 04 Մայիս 2018
Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակված Սերդար Ք.-ն տեղափոխվել է Բաքըրքյոյի Հոգեկան առողջության և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների կենտրոն։
Միջանկյալ նշենք, որ Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքն աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» գրությունը թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել էր տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։
Թուրք իրավապահ մարմինները կասկածյալին բերման ենթարկելուց և հարցաքննելուց հետո պայմանականորեն ազատ էին արձակել։
Հիշեցնենք, որ Սերդար Ք.-ն ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել էր, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Նա մասնավորապես ասել էր. «Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։
Թուրքական կողմի պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |