Տնտեսական09:54, 07 Մայիս 2018
Թուրքական «Otokar» ընկերությունը կցուցադրի տեղական արտադրության նոր զրահամեքենա

Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը՝ ցամաքային զինտեխնիկայի հայտնի արտադրող «Otokar»-ը, կներկայացնին իր արտադրած նոր զրահամեքենան։ Այն առաջին անգամ կցուցադրվի Եփեսոս-2018 (Efes-2018) զորավարժությունների ժամանակ:
Զորավարժությունները կանցկացվեն Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում մայիսի 7-11-ը։ Զուգահեռ կկազմակերպվի զինտեխնիկայի ցուցահանդես՝ 35 խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։
«Otokar» ընկերությունը, որի արտադրած ավելի քան 30․000 տեսակ զինտեխնիկան օգտագործվում է Թուրքիայի և շուրջ 30 դաշնակից երկրների բանակներում, «Եփեսոս-2018» –ի ընթացքում կցուցադրի տեղական արտադրության «Cobra II» բեռնատար զրահամեքենան։
Զրահամեքենան ունի 2 նստատեղ։ Այն կարելի է տեղափոխել երկաթուղային, ծովային կամ օդային փոխադրամիջոցներով։ Մեքենան կարող է զարգացնել 110 կմ/ժամ արագություն: Հագեցած է տարբեր տրամաչափի զինատեսակներով: Հարվածային հեռահարությունը 700 մետր է։ Մեքենան ունի ջերմատեսիլներ, տեսահսկաման սարքեր, հրդեհաշիջման համակարգ, մինչև 2․5 տոննա բեռնունակություն և մի շարք օգտակար ֆունկցիաներ հավելելու հնարավորություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |