Քաղաքական10:56, 08 Մայիս 2018
Թուրքական TRT հեռուստաալիքը եթեր չի տրամադրում ընդդիմադիր թեկնածուներին
Իսմայիլ Սայգըլը անունով Թուրքիայի քաղաքացին դատական հայց է ներկայացրել թուրքական պետական TRT հեռուստաալիքի դեմ։
Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ պետական հեռուստաընկերությունը իր եթերում տեղ չի հատկացրել երկրի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր երկու ուժերի թեկնածուներին։
Խոսքը Թուրքիայի «İYİ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների և ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Ինջեի մասին է։
Նշյալ դատական հայցն ուսումնասիրվելու է Ստամբուլի հանրապետական դատախազությունում։
Ավելի վաղ թեմայի շուրջ իր դժգոհությունն էր հայտնել անձամբ Ինջեն՝ ասելով. «Սա իմ վերջին զգուշացումն է, այլևս չեմ զգուշացնելու։ TRT-ն ոչ թե ձեր հոր, այլ Թուրքիայում ապրող 80մլն մարդու սեփականությունն է»։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |