Տնտեսական07:47, 11 Մայիս 2018
Թուրքիայում յուրաքանչյուր 5 բնակչից մեկն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության սոցիալական վիճակի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2016թ․ դրությամբ Թուրքիայի բնակչության 21․2 տոկոսի կենսապայմանները գնահատվում են աղքատության շեմից ցածր։ Ընդ որում, միայն ծնողներից ու մեկ երեխայից բաղկացած ընտանիքների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է՝ 28․3 տոկոս։
Արձանագրվել է նաև, որ այն ընտանիքների շրջանում, որտեղ կա ծնողերի հետ ապրող առնվազն մեկ անչափահաս կամ 18-24 տարեկան երեխա, ով ֆինանսապես կախված է ծնողներից, աղքատության մակարդակը նկատելիորեն բարձր է՝ 26․3 տոկոս։ Իսկ այդպիսի երեխաներ չունեցող ընտանիքների շրջանում աղքատության մակարդակն ընդամենը 6․8 տոկոս է։
Պարզվել է նաև, որ ողջ Թուրքիայում ընտանիքներն իրենց ընդհանուր բյուջեի շուրջ 25․2 տոկոսը ծախսում են բնակարանի վարձի և կոմունալ ծառությունների համար։ Սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների համար ծախսվում է ընտանեկան բյուջեի շուրջ 19․5 տոկոսը։
Մյուս կողմից, յուրաքանչյուր ընտանիք ամենից քիչ գումար է տրամադրում առողջապահությանը (2 տոկոս) և կրթությանը (2․3 տոկոս)։ Հայտնի է դարձել նաև, որ բնակչության շուրջ 59․7 տոկոսը ապրում է իրեն պատկանող տանը կամ բնակարանում, իսկ 24․4 տոկոսը վարձակալում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |