Քաղաքական06:37, 12 Մայիս 2018
Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ(YSK) դիմում է ներկայացվել, որով պահանջվում է չեղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությունը՝ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններին։
Միջանկյալ նշենք, որ Դեմիրթաշը «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով կալանավորված է։ Դատավարությունը դեռ չի ավարտվել:
Վերոնշյալ դիմումը ներկայացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար Ումիթ Յալըմը, ով հայտնի է իր քրդատյաց դիրքորոշումներով։
Վերջինս թուրքական «Odatv» հեռուստաընկերության հետ զրույցում, փորձելով հիմնավորել իր դիմումը, ասել է․
«HDP-ի թեկնածուն լուսանկարներ ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) ահաբեկիչների հետ։ Դեմիրթաշին բնութագրելու համար պետք է՞ արդյոք ուրիշ բան ասեմ։ Ահաբեկիչբների հետ լուսանկարված Դեմիթաշը ինչպե՞ս կարող է նախագահի թեկնածու լինել»,-ասել է թուրք նախկին պաշտոնյան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |