Միջազգային11:10, 14 Մայիս 2018
Թուրքական մամուլ. ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զենքի վաճառքի դադարեցման առաջարկի հեղինակը Գյուլենական համայնքն է

ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զենքի վաճառքի դադարեցման առաջարկով Ներկայացուցիչների պալատ ներկայացված նախագծի հեղինակը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքն է (FETÖ)։ Այդպես են պնդում թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները։
Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի հարցով կոմիտեի նախապատրաստած «2019թ․ Ազգային պաշտպանության թույլտվության մասին ակտ»-ում նախատեսվում է ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքի պնդմամբ՝ այդ նախագծի տակ ստորագրած սենատորների թվում կան մարդիկ, ովքեր ֆինանսավորվում են FETÖ-ի կողմից և մասնակցել են կառույցի մի շարք միջոցառումների։
Մասնավորապես, աղբյուրը հրապարակել է նշյալ կոմիտեի 62 անդամներից 10-ի անունները, ովքեր մեղադրվում են FETÖ-ի ֆինանսական աջակցությունից օգտվելու, ԱՄՆ-ում և Թուրքիայում կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին ու այցերին մասնակցելու մեջ։
«Մարկ Վեյսեյ․ 2012թ․ ԱՄՆ-ում FETÖ-ի հետ կապված ամենամեծ դպրոցի «Harmony Schools» -ի 6 տարբեր առաջնորդների կողմից Վեյսեյին 6․000 դոլար է տրամադրվել։
Վալտեր Ջոնս․ մասնակցել է FETÖ-ի կողմից կազմակերպված Թուրքիա այցին, ինչի համար 3․400 դոլար է ստացել։
Ռոբերտ Բրեդի․ մասնակցել է FETÖ-ի հետ կապված Թուրք –ամերիկյան միության 2014թ․ նիստին։
Սյուզան Դևիս․ 2008թ․ FETÖ-ի կողմից գործուղվել է Թուրքիա, ինչի համար ստացել է 3․020 դոլար։
Մայք Ռոջերս․ 2008թ․ FETÖ-ի կողմից գործուղվել է Թուրքիա, ինչի համար ստացել է 3․020 դոլար։
Քեննեթ Կոնավեյ․ FETÖ-ի հետ կապված Համաշխարհային խաղաղության և միջկրոնական երկխոսության ինստիտուտի կողմից 2009թ․ երկու անգամ գործուղվել է Թուրքիա, 2010թ․ կազմակերպության հետ կապված «Cormes» հիմնադրամի ֆինանսավորում է ստացել։
Մայք Քոֆման․ FETÖ-ի հետ կապված Փասիֆիք ինստիտուտի կողմից 2011թ․ գործուղվել է Թուրքիա, ինչի համար 2․452 դոլար ֆինանսավորում է ստացվել։
Ջիմ Բրիդենստիմ․ 2013թ․ մասնակցել է Բաքվում անցկացված «ԱՄՆ-Ադրբեջան կոնվենցիայի» խորագրով համաժողովին։ Այն կամզակերպվել էր FETÖ-ի հետ կապված Թուրք-ամերիկյան միությունը։
Մո Բրուքս․ 2013թ․ մասնակցել է FETÖ-ի կողմից կազմակերպված Թուրք-ամերիկյան միության տարեկան նիստին։
Պոլ Քուք․ 2012թ․ Քուքը FETÖ-ական գործարարների կողմից 1․200 դոլար ֆինանսական աջակցություն է ստացել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |