Տարածաշրջան05:37, 15 Մայիս 2018
Գազայում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելապաղեստինյան բախումների պատճառով, որի ընթացքում նախնական տվյալներով զոհվել է 59, վիրավորվել՝ 2770 մարդ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը։ Նաև տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ մայիսի 15-ին Թուրքիայի խորհրդարանում հրավիրվելու է արտահերթ նիստ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ից պահանջել է արտահերթ նիստ գումարել:
Գազայում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ է կանչում իր դեսպաններին:
Հիշեցնենք, որ բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |