Տարածաշրջան08:22, 16 Մայիս 2018
Իսրայելի պատասխանը՝ Էրդողանին. «Նա վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որի ժամանակ նա «ցեղասպանություն» էր անվանել Գազայի հատվածում տեղի ունեցած բախումները:
«Էրդողանը Համաս»-ի ամենամեծ աջակցողներից է: Այդ իսկ պատճառով նա, անկասկած, լավ գիտի, թե ինչ բան է ահաբեկչությունը և կոտորածը։ Իրեն խորհուրդ եմ տալիս, որ մեզ բարոյականության խրատներ չտա։ Մարդ, ով հազարավոր թուրք զինվորների է ուղարկում Կիպրոս այնտեղի օկուպացիային աջակցելու համար, մարդ, ով ներխուժում է Սիրիա, իրավունք չունի մեզ խրատներ տալ, այն դեպքում, երբ մենք ընդամենը մեզ ենք պաշտպանում «Համաս»-ից։ Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող անթիվ քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»,-ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |