Տարածաշրջան07:31, 16 Մայիս 2018
Թուրքիան և Իսրայելը հետ են կանչում իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին իսրայելապաղեստինյան բախումների հետևանքով Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում ծագած լարվածությունը խորանում է։
Վերոնշյալ դեպքերից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էյթան Նաեհից և Ստամբուլի գլխավոր հյուպատոս Յոսեֆ Լևի Սֆարից պահանջել է լքել իրենց երկրի տարածքը։
Իսրայելը ձեռնարկել է պատասխան քայլեր։ Մայիսի 16-ին Իսրայելի արտգործնախարարություն են կանչվել Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեմալ Օքեմը և Երուսաղեմի հյուպատոս Հուսնու Գյուրջան Թուրքօղլուն։ Վերջիններիցս նույնպես պահանջվել է ժամանակավորապես լքել Իսրայելի տարածքը և խորհրդակցությունների նպատակով վերադառնալ Թուրքիա։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ էլ խորհրդակցությունների նպատակով Թուրքիան հետ էր կանչվել ԱՄՆ-ում իր դեսպան Սերադ Քըլըչին։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես տեղափոխել է Երուսաղեմ՝ այդպիսով իր համաձայնությունը հայտնելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմանը։ Պաղեստինցիներն իրենց հերթին պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ Այս առթիվ բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում իսրայելցի զինվորների հետ տեղի ունեցած բախումներն արյունալի հետևանքներ են ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |