Տարածաշրջան13:35, 17 Մայիս 2018
Քեմալականների թեկնածուն սպառնում է ամերիկացի զինվորներին վտարել Ինջիրլիքից

Թուրքիայի Ամասիա քաղաքում ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) հանրահավաք է կազմակերպել՝ նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի մասնակցությամբ։
Ինջեն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցի մասին, ում Թուրքիայի ներկայիս իշխանությունները մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
«Այս ռամազանի օրը խոսք եմ տալիս, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց 3 ամիս անց ԱՄՆ-ին ասելու եմ, որ Գյուլենին արտահանձնեն։ Եթե նրան չարտահանձնեն Ինջիրլիք ռազմաբազայի ամերիկացի զինվորներն Ամանորը կդիմավորեն Վաշինգտոնում»,-ասել է Ինջեն։
Վերջինս խոստացել է նաև նախագահ ընտրվելու պարագայում չեղարկել Թուրքիայում գործող արտակարգ դրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |