Իրավական13:40, 17 Մայիս 2018
Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը խորհրդարանից պահանջել է դադարեցնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փայլանը կարող է պատասխանատվության ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելու) և 301-րդ (Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարարակայնորեն վիրավորելու և նվաստացնելու) հոդվածների հիման վրա։
Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին հայց է ներկայացրել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր Այգյուն Աթթարը։ Մեղադրանքը հիմնավորվել է Գարո Փայլանի՝ 2017թ․ հունվարի 14-ին մեջլիսում ունեցած ելույթով և 2017թ․ մայիսի 1-ին Կանադայի հայկական «Horizon Weekly»-ի եթերում հնչեցրած արտահայտություններով։
Թուրքիայի խորհրդարանում նշված ելույթի ժամանակ հայ պատգամավորը մասնավորապես ասել էր․ «Մի ժամանակ մենք 40 տոկոս էինք կազմում։ Այսօր հազարից մեկն ենք։ Ուրեմն, մեզ հետ մի բան է պատահել, և ես դա ցեղասպանություն եմ կոչում։ Հայ ազգը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Ես էլ շատ լավ գիտեմ, թե մի ժամանակ իմ հոր ու պապի հետ ինչ է կատարվել։ Ուրեմն դուք ասեք դրա անունը։ Քանի որ մենք առ ոչինչ ենք։ Մենք նվազել ենք այնքան, որ արդեն միայն հազարից մեկն ենք»։
Իսկ «Horizon Weekly»-ին տված հարցազրույցում Փայլանը նշել էր․ «Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել և այդ ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է»։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն ընդունել է Աթթարի հայցը և ընթացք տվել դրան։ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը։ Հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարությունը 2017թ․ դեկտեմբերի 7-ին բավարարել է Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը։
Դատախազությունն արձանագրել է, որ Փայլանի նշված ելույթները բավարար ապացույց են հանդիսանում առ այն, որ նա հրապարակայնորեն վիրավորել է թուրք ժողովրդին, Թուրքիայի պետականությունն ու հանրապետության նախագահին։
Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Ակոս»-ին մեկնաբանություններ տված Գարո Փայլանը նշել է, որ միշտ միանշանակ կերպով ցեղասպանություն է անվանել հայերի հետ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը և այդ հարցը բարձրացնելով մեջլիսում՝ պահանջել է արժանի գնահատական տալ այդ ոճրագործությանը։ Նա ընդգծել է, որ իր ելույթները բնավ ուղղված չեն թուրք ժողովրդի և պետականության դեմ, ինչպես նախատեսում է 301-րդ հոդվածը, այլ ուղղված է այն ժամանակվա հանցավոր խունտայի դեմ, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։
Հայ պատգամավորը նաև հավելել է, որ իր դեմ գործընթաց հարուցելու արտոնություն տված Թուրքիայի կառավարությունը չի կարող լռեցնել իրեն և ինքն ամեն դեպքում շարունակելու է պայքարել ներկայում կատարվող և անցյալում կատարված անարդարությունների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելից պահանջվում է 15.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Թուրքիան մտադրություն չունի Սիրիայում հակամարտել Իսրայելի հետ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ շփումների մեջ գտնվող DEM կուսակցության անդամները հայտնել են, որ գործընթացը լինելու է շարունակական:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:
Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |