Տնտեսական13:20, 17 Մայիս 2018
Թուրքիայի վերջին 5 տարվա ընթացիկ հաշվի պակասորդը կազմել է 220 մլրդ դոլար

Թուրքիայի վիճակագրական ծառայության և կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա ընթացիկ հաշվի պակասորդը կազմել է 47.4 մլրդ դոլար: Իսկ 2013-2017 թթ. պակասորդը կազմել է 219.8 մլրդ դոլար:
Ընթացիկ հաշվի պակասորդի ամենամեծ տոկոսը գոյանում է էներգակիրների ներմուծումից: Վերոնշյալ հնգամյա ժամանակահատվածում էներգակիրների ներմուծումը Թուրքիայի վրա արժեցել է 213 մլրդ դոլար: Թուրքիան էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար տարբեր երկրներից ներմուծում է քարածուխ, նավթ, բնական գազ և էլեկտրաէներգիա: Էներգակիրների ներմուծումը Թուրքիայի համար ավելի թանկ է արժենում հատկապես նավթի գների տատանման և թուրքական լիրայի արժեզրկման համատեքստում:
Վերջին տարիներին էներգակիրների ներմուծման համար ամենաքիչ ծախսը եղել է 2015 և 2016 թվականներին, երբ համաշխարհային բորսաներում կտրուկ նվազել էին նավթի գները:
2016 թվականից սկսած էներգակիրների ներմուծման ծախսերը կրկին կանոնավոր կերպով աճել են: Նշվում է, որ 2017-ին այդ ծախսերը 2016-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով՝ հասնելով 37 մլրդ 204 մլն դոլարի: 2018-ի առաջին եռամսյակում էներգակիրների ներմուծման վրա Թուրքիան արդեն ծախսել է 3 մլրդ 330 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |