Տնտեսական08:12, 18 Մայիս 2018
Տարոն Աջեմօղլու. «Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինելու»

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն անդրադարձել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին: Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում Աջեմօղլուն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության զարգացման շուրջ իր պատկերացումները:
Աջեմօղլուն, նշելով, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել կաշառակերության և կոռուպցիայի պատճառով, հավելել է. «Հայաստանի հասարակությունում և արտասահմանում մեծ հույս է արթնացել, որ շրջադարձային փուլ կլինի: Այն, ինչն անհրաժեշտ է, հասարակական փոխակերպումն է, որը ճանապարհ կբացի դեպի ավելի մրցակցային, ավելի դինամիկ տնտեսություն»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստան այցելելու հրավերին՝ Աջեմօղլուն նշել է, որ ապրելով Հայաստանից դուրս չգիտի, թե ինչպես և ինչ չափով կարող է օգտակար լինել, սակայն ուրախությամբ ջանքեր կգործադրի: Նա նշել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ցանկանում է Երևան այցելել, սակայն ժամկետներ չի նշել՝ ելնելով ընտանեկան պատճառներից:
«Հայաստանի ապագայի հարցում բոլորս պետք է լիահույս լինենք, բայց պետք է նաև ընդունենք, որ կոռումպացված համակարգն արմատախիլ անելը և կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը վերափոխելը հեշտ չի լինելու: Սա հնարավոր կլինի միայն բազմավեկտոր մոտեցմամբ և նոր, լավ կրթված, իդեալիստ ու չկոռումպացված մարդկանց մուտքով քաղաքականություն»,- եզրափակել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում էր կատարել.
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն ԱՃեմօղլուի հետ:
Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:
Պարոն Աջեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |