Միջազգային10:36, 18 Մայիս 2018
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հետկանչը չի ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հետկանչը չի ազդի թուրք- ամերիկյան հարաբերությունների վրա։
Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով դեսպան Սերդար Քըլըչի՝ Թուրքիա վերադառնալու փաստին, Նոյերթը մասնավորապես ասել է․
«Մենք գիտենք, որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին և ընդունում ենք, որ Թուրքիան նման իրավունք ունի։ Սակայն չեմ կարծում, որ այդ հանգամանքը կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Թուրքիան շարունակում է լինել ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը և մենք էլ անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի կառավարության հետ ապագա երկխոսություններին»։
Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Մանբիչի վերաբերյալ նախնական պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցին՝ խոսնակը նշել է, որ այդ առումով բանակցությունները դեռևս շարունակվում են և որևէ վերջնական արդյունք առայժմ չկա։
Պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքին (FETÖ) անդամակցության մեջ մեղադրանքով կալանավորված ամերիկացի քահանա Անդրեյ Բրունսոնի խնդրին։ Նա նշել է, որ նախագահ Թրամփը, պետքարտուղարությունն ու կոնգրեսը ուշադրությամբ հետևում են այս հարցի զարգացումներին։ «Թուրք պաշտոնյաների հետ մեր ունեցած յուրաքանչյուր երկխոսության ժամանակ քահանա Բրունսոնի հարցը բարձրացվում է», -ընդգծել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |