Հասարակական12:15, 18 Մայիս 2018
Թուրքիայի կապի նախարարը՝ Wikipedia-ի արգելքի դադարեցման մասին
Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը անդրադարձել է երկրում արգելափակված «Wikipedia» խոշորագույն առցանց հանրագիտարանի վերաբացման խնդրին։
Թուրք նախարարը հայտարարել է, որ քանի դեռ «Wikipedia»-ն շարունակում է Թուրքիային ներկայացնել որպես «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման աջակից, կայքի արգելափակումը չի դադարեցվի։
«Նրանք արգելափակեցին Թուրքիայից միջամտել ցանկացող խմբագիրներին։ Մինչ օրս նրանք որևէ քայլ չեն կատարել՝ դատարանի վճիռը իրագործելու, խմբագիրներին ազատություն տալու և սխալ տեղեկությունները ուղղելու ուղղությամբ», - նշել է Արսլանը։
Նախարարը ընդգծել է, որ իրենք, ամեն դեպքում, ցանկանում են, որ թուրք հասարակությունը ևս օգտվի այդ ինֆորմացիայի աղբյուրից և պարբերաբար բանակցություններ են տանում կայքի վերաբացման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ամենամեծ առցանց հանրագիտարանը Թուրքիայում արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Վիքիպեդիայում» տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ և չնայած Թուրքիայի պահանջներին՝ «Վիքիպեդիան» հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |