Տարածաշրջան12:32, 18 Մայիս 2018
Թուրքիայի իշխանությունն իր դիրքորոշումը չի փոխի քրդական հարցում

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունը քրդական հարցի կարգավորման գործընթացի շուրջ նոր քաղաքականություն չի որդեգրելու։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը` մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից Իլնուր Չևիքի հայտարարությունը։
Չևիքը հայտարարել էր թե հուլիսի 24-ի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո Թուրքիայում քրդական հարցի վերաբերյալ կարող է սկսվել նոր կարգավորման գործընթաց։
«Նախագահի օրակարգում չկա նոր կարգավորման գործընթաց սկսելու հարց։ Նախագահը պայքարում է որպեսզի Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիները ապրեն հավասար իրավունքների պայմաններում։ Մեր քուրդ եղբայրները բոլորի նման Թուրքիայի Հանրապետության հավասար քաղաքացիներ են։ Անցյալում եղած ժխտողական, ձուլման քաղաքականությունը Էրդողանի ղեկավարության օրոք վերացավ։ Մենք վճռականորեն շարունակելու ենք «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ- PKK) խմբավորման դեմ պայքարը՝ մեր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ քրդերին այդ կազմակերպության ճնշումներից ու հարձակումներից փրկելու համար», - ասել է Քալընը։
Տեղեկացնենք, որ Թուրքիայի իշխանությունների պահանջներից մեկը այն է, որ PKK-ն վայր դնի զենքը։ Վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |