Մշակութային09:18, 19 Մայիս 2018
Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի։ Կայսերիի քաղաքապետարանն արդեն սկսել է եկեղեցու շինության վերանորոգման – վերականգնման աշխատանքները։ Օսմանյան ժամանակաշրջանին պատկանող այս կառույցը նախկինում տարբեր ժամանակահատվածներում ծառայեցվել է որպես ոստիկանական բաժանմունք և մարզասրահ։
Թուրքական մամուլի հավաստմամբ՝ եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ հատուկ մանրակրկիտ ջանքերով կրկին մաքրվել, բացվել են։
Հայտնի է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ հայկական եկեղեցին 24 ժամ գործող քաղաքային գրադարան դարձնելու վերաբերյալ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Գրադարանի վերածված եկեղեցում կլինի ինչպես ավանդական գրքերից, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային գրքերից օգտվելու հնարավորություն։
Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքի խոսքով՝ Թուրքիայի տարածքում մինչ օրս գրադարանի վերածված եկեղեցի դեռ չի եղել։ Ամեն դեպքում, նպատակ է դրվել կառույցը վերականգնել ըստ իր նախնական տեսքի։ Ենթադրվում է, որ վերակառուցման, կահավորման ու գրքերի արխիվ ստեղծելու համար շուրջ 6-8 մլրդ թուրքական լիրա կծախսվի։
Ավելի վաղ եկեղեցում իրենց կրոնական արարողություններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր՝ եկեղեցին իրենց հանձնելու խնդրանքով: Ստամբուլի բողոքական եկեղեցին դիմում էր ներկայացրել Կեսարիայի քաղաքապետարանին, քանի որ Կեսարիայի բողոքական համայնքը աղոթատեղի չունի: Բողոքական եկեղեցու դիմումը, սակայն, մերժվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |