Քաղաքական09:11, 21 Մայիս 2018
Պոլսահայ պատգամավորը դուրս է մնացել ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի ԺՀԿ-ի ընտրացուցակում:
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցություններն իրենց թեկնածուների վերջնական ցուցակները Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 21-ը ժամը 17:00-ին:
Մամուլին հայտնի է դարձել, թե ովքեր են դուրս մնացել քեմալական կուսակցության ընտրացուցակից: Ըստ այդ տեղեկությունների՝ նախնական ցուցակից դուրս են մնացել մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև պոլսահայ Սելինա Դողանը:
ԺՀԿ-ն ցուցակը վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |