Գիտակրթական09:03, 21 Մայիս 2018
Պոլսահայ կանայք ընտրություններում աջակցելու են քրդամետ կուսակցությանը
Ստամբուլում բնակվող բազմաթիվ հայ կանայք աջակցություն են հայտնել քրդամետ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) և այդ կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին:
Նշվում է, որ հունիսի 24-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ ԺԴԿ-ին ու Դեմիրթաշին արդեն աջակցություն են հայտնել ալևիները, չերքեզները, ինչպես նաև համշենահայերը:
Հայկական դպրոցներից մեկի ուսուցչուհի Սուլթան Մըհչըն թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է. «Ցանկանում ենք մեր դպրոցներում և մեր կրթական համակարգերով ուսուցանել երեխաներին: Հավասար քաղաքացիություն ենք ուզում: Ըստ իս՝ այդպես կարող է լինել միայն ԺԴԿ-ական մտածողության պարագայում»:
Ստամբուլաբնակ Սոնա Սադեթյանն էլ նշել է, որ ԺԴԿ-ն աշխատում է հանուն մարդու ազատությունների ու երկրի խաղաղության:
«Այդ պատճառով աջակցում եմ ԺԴԿ-ին ու նրա թեկնածուին: Մենք՝ հայերս, շատ ենք տառապել այս երկրում: Հավատում եմ, որ ԺԴԿ-ն մեջլիսում կդառնա մեր ձայնը»:
Գյուլիզար Լաչին անունով մեկ այլ պոլսահայ էլ քրդամետ կուսակցությանը հայտնած իր աջակցությունը բացատրել է ԺԴԿ-ի՝ պատերազմներին դեմ լինելու հանգամանքով:
«ԺԴԿ-ում կարողանում եմ գտնել ինձ ու այլ տարբեր մշակույթներ: Այդ պատճառով սիրտս ԺԴԿ-ի կողմից է»,- նկատել է տվել Լաչինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |