Տնտեսական07:19, 21 Մայիս 2018
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Վերջին շրջանում դոլարի և եվրոյի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 21-ին պատմական ռեկորդ է գրանցել:
Մայիսի 21-ի առավոտյան թուրքական բորսաներում գործարքները կատարվել են 1 դոլարը 4.53 լիրա հարաբերակցությամբ, իսկ 1 եվրոն՝ 5.32 լիրա հարաբերակցությամբ։
Դրա վերաբերյալ «Moody's Investor Service» միջազգային գործակալությունը զեկույց է պատրաստել, որտեղ խոսվում է Թուրքիայի՝ անկում ապրող տնտեսության մասին։
Նշվել է, որ թուրք ղեկավարները վարում են ֆինանսական անարդյունավետ քաղաքականություն, ազգային արժույթն անկում է ապրում, բարձր է մնում գործազրկության մակարդակը: Այս և մի շարք այլ գործոններից ելնելով՝ «Moody's Investor Service»-ի Թուրքիայի վերաբերյալ կանխատեսումները բացասական են։
Թուրքական և մի շարք այլ կազմակերպություններ էլ նշում են, որ թուրքական լիրայի արժեզրկման մյուս պատճառներից է Թուրքիայի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |