Քաղաքական07:14, 22 Մայիս 2018
Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի իշխող կուսակցության ընտրացուցակում է
Թուրքիայի կուսակցությունները շարունակում են նախապատրաստական աշխատանքները հունիսի 24-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (YSK) է ներկայացրել իր ընտրացուցակը։
Ընդհանուր առմամբ ԱԶԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է 600 հոգի, որից 123-ը կանայք են։
Ինչպես 2015թվականին, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ից որպես Ստամբուլի պատգամավորի թեկնածու է առաջադրվել հայազգի Մարգար Եսայանը, ով նախորդ ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ էր ստացել:
Հիշեցնենք` երեկ պարզ դարձավ, որ մեկ այլ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից։ Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի ԺՀԿ-ի ընտրացուցակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա ընդգծել է, որ թուրքական իշխանություններին կոչ է արել կիրառել անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք Քավալայի և Դեմիրթաշի վերաբերյալ ավելի վաղ սահմանվել էր դատարանի կողմից:
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարը և Պաղեստինի Գազայի հատվածում իշխող խմբավորման առաջնորդները քննարկել են հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:
«Նմանատիպ նախաձեռնություններին միանալու հարցը յուրաքանչյուր երկրի սեփական որոշելիքն է»:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի աևմտյան հատվածում գտնվող Սաքարիա նահանգում գրանցված պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Պաղեստինցի հետազոտողը պարզել է, որ Թուրքիայից պարբերաբար 11 նավով մատակարարում է իրականացվում Իսրայել:
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարը և Պաղեստինի Գազայի հատվածում իշխող խմբավորման առաջնորդները քննարկել են հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:
Նա ընդգծել է, որ թուրքական իշխանություններին կոչ է արել կիրառել անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք Քավալայի և Դեմիրթաշի վերաբերյալ ավելի վաղ սահմանվել էր դատարանի կողմից:
Թուրիայի Սոմա քաղաքում գործող «Fernas հանքագործություն» ընկերության նախկին աշխատակիցներն ակցիա էին կազմակերպել Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Բոդրում նահանգում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |