Քաղաքական10:16, 22 Մայիս 2018
Գարո Փայլնանի ուշագրավ գրառումը Twitter-ում՝ «Բարև Տիգրանակերտ»

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, ով ներկայացնում է քրդամետ ընդդիադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Առաջադրվելու նույն կուսակցության ընտրացուցակով և Դիարբեքիրից։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին:։
Փայլանը երեք լեզվում (հայերեն, քրդերեն, թուրքերեն) ուշագրավ գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում.
«Բարև, Տիգրանակերտ
Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը)
Բարև, Դիարբեքիր
Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։
Հաջողություն»։
Գրառման տակ բազմաթիվ մարդիկ, այդ թվում Հայաստանից և Թուրքիայից, հաջողություն են մաղթել Փայլանին գալիք ընտրություններում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին կայանալու են նաև արտահերթ նախագահական ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հայ թեկնածու. Մարգար Եսայանն առաջադրվելու է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից:
Բարև Տիգրանակերտ:
— Garo Paylan (@GaroPaylan) May 21, 2018
Silav Amed!
Merhaba Diyarbakır!
Diyarbakır'ın adayı olmaktan onur duydum!
Serkeftin!
Յաջողութիւն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |