Տնտեսական07:26, 22 Մայիս 2018
Bloomberg․ Էրդողանը վտանգում է Թուրքիայի վարկային վարկանիշը

Միացյալ նահանգների «Bloomberg» լրատվական գործակալությունը Թուրքիայի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել։ «Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի վարկային վարկանիշը» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվել միջազգային շուկայում թուրքական կապիտալի վիճակին։
«Թուրքիան պետական պարտատոմսերի համար ավելի շատ տոկոսներ է վճարում, քան Սենեգալը՝ չնայած այն հանգամանքին, որ նրա վարկային վարկանիշը շատ ավելի բարձր է, իսկ տնտեսությունը՝ 60 անգամ ավելի հզոր։
Սակայն ո՞րն է դրա պատճառը։ Վերլուծաբանները համոզված են, որ պատճառը Էրդողանի վերաբերմունքն է տնտեսության նկատմամբ», -ասված է հոդվածում։
Նախորդ շաբաթ «Bloomberg»-ի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում ինֆլյացիայի բարձր մակարդակը պայմանավորված է տոկոսադրույքների բարձր լինելով։ Էրդողանի այս հայտարարությունից հետո Թուրքիայի պետական պարտատոմսերի վաճառքները կտրուկ աճել են։ Նույն հարցազրույցի ժամանակ Էրդողանը կարծիք էր հայտնել նաև, որ հունիսի 24-ի ընտրություններից հետո ինքն ավելի մեծ դերակատարություն կունենա երկրի ֆինանսական քաղաքականությունում։
Բրիտանացի վերլուծաբան Օքան Աքընը «Bloomberg»-ի հետ զրույցում հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Էրդողանի՝ Կենտրոնական բանկի վերաբերյալ խոսքերը դագաղի վերջին մեխն էին։ Այս պահին Թուրքիայի վարկային վարկանիշը գնահատվում է «B-» մակարդակում։ Իսկ Թուրքիայի պետական պարտատոմսերը հատկապես վերջին շաբաթների ընթացքում բացասական կերպով տարբերվում են այլ զարգացող երկրների շուկայական գներից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |