Տարածաշրջան08:37, 23 Մայիս 2018
Թուրքիայի դրոշով F-35 կործանիչները փորձնական թռիչքներ են իրականացնում (տեսանյութ)

Շրջանառվում են լուրեր, թե թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով Վաշինգտոնը կարող է Թուրքիային չմատակարարել «F-35A» տիպի նոր սերնդի ամերիկյան կործանիչներ, բայց համացանցում հայտնվել է տեսանյութ, որը կասկածի տակ է դնում այդ լուրերը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությանն առընթեր ռազմարդյունաբերության քարտուղարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Թուրքիայի պետական դրոշով «F-35A» ինքնաթիռները փորձնական թռիչքներ են իրականացնում ամերիկյան «Lockheed Martin» ընկերության անգարներից։
Հունիսի 21-ին նախատեսված է առաջին 2 ինքնաթիռների փոխանցումը Թուրքիային։ Թուրքական կողմը նախատեսում է գնել 100 հատ «F-35»։ Առաջին փուլում, սակայն, կգնի միայն 30-ը։
Թուրքիայի զինված ուժերը տեղի ռազմարդյունաբերական ընկերությունների միջոցով պիտի ստեղծեն «F-35» կործանիչների վրա տեղադրված շարժիչների սպասարկման և վերանորոգման կենտրոններ։ Իսկ թուրք օդաչուները պիտի հատուկ պատրաստություն անցնեն, նախքան ինքնաթիռների շահագործումը։ Ինքնաթիռները Թուրքիայի կողմից կսկսեն շահագործվել 2019թ. աշնանը։
Հիշեցնենք, որ ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը նախագծել է F-35 կործանիչի 3 մոդիֆիկացիա` F-35A, F-35B և F-35C։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |