Հասարակական09:55, 23 Մայիս 2018
Թուրքիայում հրապարակվել են ընտրությունների մասին սոցհարցման արդյունքները
Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին ընդհառաջ սոցհարցումներ է անցկացրել «MAK Danışmanık» տեղական սոցիոլոգիական ընկերությունը:
Հարցումներն անցկացվել են մայիսի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երկրի 80 նահանգից 23-ում: 5500 մարդու մասնակցությամբ անցկացված հարցումներն ընդգրկել են 30 խոշոր քաղաք ու 154 շրջան: Ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների մասով ստացվել է հետևյալ պատկերը.
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 41.5 %
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) - 21.5%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP-ԱՇԿ) - 8.5%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (HDP-ԺԴԿ)- 8.5%
Ազգայնական «Լավ կուսակցություն » (İP-ԼԿ)- 8%
Ընդդիմադիր «Երջանկություն կուսակցություն» (SP-ԵԿ)- 2%:
Եթե այս ցուցանիշների վրա համամասնորեն բաժանվի չկողմնորոշվածների տոկոսը, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ ԱԶԿ - 45%, ԺՀԿ - 23.5%, ԱՇԿ - 9%, ԺԴԿ - 9%, ԼԿ - 8.5%, ԵԿ - 2.2%:
Նախագահական ընտրություններում թեկնածուների ստացած աջակցությունն այսպիսի պատկեր ունի:
Ռեջեփ Թայիփ Էրդողան (ԱԶԿ) - 48.5%
Մուհարրեմ Ինջե (ԺՀԿ) - 22.5%
Մերալ Աքշեներ (ԼԿ) - 11.5%
Սելահաթթին Դեմիրթաշ (ԺԴԿ) - 9%
Թեմել Քարամոլլաօղլու (ԵԿ) - 2%
Դողու Փերինչեք (Հայրենիք կուսակցություն)- 0.5%
Չկողմնորոշվածների թվի ավելացմամբ կստացվի՝ Էրդողան - 51.4, Ինջե -23.9, Աքշեներ- 12.3, Դեմիրթաշ- 9.6, Քարամոլլաօղլու-2.2 և Փերինչեք 0.6 տոկոս:
Կուսակցությունների ու նախագահի թեկնածուների մասին հարցերից բացի հետազոտական ընկերությունը ժողովրդից հետաքրքրվել է, թե որն է այս պահին Թուրքիայի թիվ մեկ խնդիրը:
Հատկանշան է, որ այս անգամ որպես առաջնահերթություն չի դիտվել ահաբեկչության ու անվտանգության հարցը, ինչպես ավանդաբար եղել է նախընտրական շրջաններում: Նշվում է, որ վերջին ամիսներին թուրքական լիրայի շարունակական արժեզրկման պայմաններում հարցվածների 45%-ը երկրի թիվ մեկ խնդիրը համարել է տնտեսությունը (լիրայի անկում, գործազրկություն և այլն), 18%-ը առաջնային է համարել արտաքին քաղաքականությունը: Երկրի 3-րդ խնդիրը արդարության հարցն է. այսպիսի տեսակետ է հայտնել հարցվածների 7%-ը: Ահաբեկչության ու անվտանգության խնդիրը մտահոգել է հարցվածների ընդամենը 5%-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |