Քաղաքական12:04, 25 Մայիս 2018
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը կասեցնում է «F-35»-ների մատակարարումը Թուրքիային
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է Պենտագոնի 2019թ. բյուջեի մասին օրինագիծը։ Այն ընդունվել է ձայների 66 դեմ և 315 կողմ հարաբերակցությամբ։
Այս օրինագծով նախատեսվում է կասեցնել ԱՄՆ-ի կողմից արտադրվող «F-35» տիպի նոր սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հաղորդագրության համաձայն՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ վերոնշյալ ինքնաթիռները պետք է մատակարարվեն Թուրքիային՝ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի։ Սակայն ԱՄՆ-ի որոշ սենատորների առաջարկով օրինագծում փոփոխություններ են կատարվել, որով արգելվում է նոր սերնդի ինքնաթիռների վաճառքը Թուրքիային թուրք-ամերիկյան լարվածության պատճառով։
Սենատորները, որպես փոփոխությունների պատճառ, առաջ են քաշում Թուրքիայում գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ձերբակալությունը, ինչպես նաև պաշտոնական ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու մասին Անկարայի մտադրությունը:
Օրինագիծն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |