Քաղաքական08:34, 25 Մայիս 2018
Էրդողանը աշխատանքից հեռացրել է ընդդիմադիր թեկնածուի հետ հանդիպած դեկանին
Թուրք դեկանը աշխատանքից հեռացվել է՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ–CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի հետ հանդիպելու պատճառով։
Ինջեն այցելել է Ստամբուլի համալսարանի Ջերահփաշայի բժշկական ֆակուլտետ, այնուհետև հանդիպում ունեցել նույն ֆակուլտետի դեկան Ալաաթթին Դուրանի հետ։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ Դուրանը հեռացվել է աշխատանքից։
Ընդդիմադիր թեկնածուն Twitter-ում թեմայի վերաբերյալ հետևյալ հրապարակումն է արել․ «Ստամբուլի համալսարանը մասնատած իշխանությունը այսօրվա մեր այցից հետո աշխատանքից հեռացրել է Ջերահփաշայի բժշկական ֆակուլտետի դեկանին։ Այդ պատճառով եմ ես նախագահի թեկնածու առաջադրվել, որպեսզի երկրի փայլուն ուղեղների ճակատագիրը մեկ անձի շրթունքների շարժումից կախված չլինի»։
Ինջեն խոստացել է, որ հունիսի 24-ի ընտրություններից հետո Թուրքիայում կլինեն ազատ համալսարաններ, համալսարանների ռեկտորներն ու դասախոսները կնշանակվեն ոչ թե մեկ անձի կողմից, այլ հենց համալսարանների կողմից։
«Երիտասարդներ, ուսանողներ, զավակներս, դուք այս երկրի լուսավոր ապագան եք։ Իմ նախագահության օրոք ձեր ապագան հենց դուք կորոշեք, գիտությունը կորոշի, այլ ոչ թե մեկ մարդու անձնական և քաղաքական կրքերը», - նկատել է Ինջեն։
Հավելենք, որ աշխատանքից հեռացված դեկան Դուրանին աջակցելու նպատակով Ջերահփաշայի ուսանողական կազմը բողոքի ակցիաներ է սկսել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |