Տարածաշրջան09:07, 29 Մայիս 2018
Թուրք պատգամավոր. «Մինչև Էրդողանին նախագահ չդարձնենք, մեր կանայք հարամ են մեզ»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը:
Ռամազանի տոների առիթով Թուրքիայի Բոլու նահանգի ղեկավարության կողմից կազմակերպված հյուրասիրության (իֆթար) ժամանակ Աթաշը մասնավորապես ասել է. «Մինչև Էրդողանին նախագահ չդարձնենք, մեզ համար քունը հարամ է, մեր երեխաներն ու ընտանիքը հարամ են մեզ, մեր կանայք հարամ են մեզ»:
Թուրք քաղաքական գործիչի պնդմամբ՝ հունիսի 24-ին սպասվող ընտրությունները Թուրքիայի համար ձևավորելու են եկող հարյուրամյակը:
«Վերջին շրջանում որոշ շրջանակներ չեն կարողանում մարսել մեր երկրի ռեկորդային տնտեսական աճը: Արտաքին թշնամիները մեզանից ավելի լավ գիտեն, թե հունիսի 24-ի ընտրություններից հետո նոր կառավարման համակարգով ինչպիսի երկիր ենք կառուցելու»,- նշել է Աթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի` Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |