Իրավական08:06, 29 Մայիս 2018
2017թ․ Թուրքիայում դատական գործերում ներգրավված կին կասկածյալների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը

Թուրքիայի արդարադատության նախարարությանն առընթեր Քրեական ռեեստրի և վիճակագրության գլխավոր վարչությունը 2017թ․ Թուրքիայում կատարված հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ է հրապարակել։
Ըստ այդմ՝ 2017թ․ դրությամբ Թուրքիայի 7 մլն 857․000 բնակիչ ներգրավվել է դատական գործերում որպես կասկածյալ։ Ընդ որում, վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ կին կասկածյալների թիվն անցել է 1 միլիոնից։
Յուրաքանչյուր դատախազի բաժին է ընկել 1․963 դատական գործ, յուրաքանչյուր դատավորի՝ 929։ Յուրաքանչյուր դատավարության միջին տևողությունը կազմել է 417 օր։
2017թ․ Թուրքիայում ամենից շատ արձանագրվել են սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ գողություն, խաբեբայություն, գույքի վնասում։ Այս հանցագործությունները հատկապես տարածված են Մարմարայի, միջերկրածովյան տարածաշրջանում, Միջին և Հարավարևելյան Անատոլիայի մի մասում։ Իսկ կանխամտածված սպանության կամ մարմնական վնասվածք հասցնելու դեպքերն ավելի տարածված են սևծովյան, էգեյան տարածաշրջաններում և Արևելյան Անատոլիայում։
Սեռական բռնության վերաբերյալ ամենից շատ քրեական գործեր են հարուցվել Ստամբուլում (1.191 դեպք)։ Ստամբուլին հաջորդում են Իզմիրը, Անկարան, Անթալիան, Քոնյան։ Սպանության մեղադրանքով ամենից շատ քրեական գործեր են հարուցվել Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Իզմիրում և Սաքարիայում։
Հայտնի է դարձել նաև, որ 2017թ․ զգալիորեն նվազել է Սահմանադրական դատարանին ուղղված անհատական հայցերի թիվը՝ հասնելով 40․530-ի։ 2016թ․ այդ թիվը կազմում էր 80․756։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |