Մշակութային11:46, 30 Մայիս 2018
Պոլսահայերի «Ոմանք» երաժշտական խումբը համերգներ կտա Հայաստանում

Ստամբուլում գործող «Ոմանք» այլընտրանքային երաժշտական խումբը համերգներով հանդես կգա Հայաստանում: Պոլսահայ երիտասարդ երաժիշտներից կազմված խումբը Հայաստանում կունենա ընդհանուր առմամբ 5 համերգ, որոնցից 3-ը տեղի կունենան երևանյան ակումբներում, իսկ 2-ը՝ Գյումրիում ու Վանաձորում:
Համերգային շրջագայություններն անցնելու են ՀՀ Սփյուռքի նախարարության, «Դայլայլ Փրոդաքշընի», Սևան Աթաօղլուի և այլոց աջակցությամբ:
«Ոմանք»-ը Ստամբուլում այլընտրանքային երաժշտական խումբ է, որը փորձում է այսօր փոքրամասնություն դարձած հայության մշակույթի, լեզվի և տարածքների մասին տեղեկություններ տալ աշխարհին։ «Ոմանք»-ի հիմքում ընկած է ավանդական հայկական երաժշտությունը, սակայն խումբը փորձում է ընդլայնել իր սահմանները՝ կատարելով Սայաթ-Նովայից մինչև Արտո Թունջբոյաջյան, երգերի վերածելով Դանիել Վարուժանի բանաստեղծությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |