Քաղաքական10:08, 30 Մայիս 2018
Hurriyet. Կչեղարկվե՞ն արդյոք ընտրությունները Թուրքիայում

Մայիսի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննելու է երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հայցը, որով քեմալականները պահանջում են չեղարկել ընտրական օրենսգիրքի մի շարք հոդվածներ:
Այդ թեմային հոդվածով անդրադարձել է «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին: «Կչեղարկվե՞ն արդյոք ընտրությունները» վերնագրով հոդվածում նա նշում է, որ ԺՀԿ-ն երկու հայց է ներկայացրել: Մեկով պահանջում է կասեցնել 29 մասից բաղկացած ընտրական օրենսգրքի ընտրական անվտանգությանը վերաբերող հատվածի կիրառումը, իսկ մյուս հայցով պահանջում է չեղարկել այդ նույն բաժնի հոդվածները:
Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է յուրաքանչյուր հոդվածի մասով առանձին-առանձին երկու որոշում ընդունի՝ կամ կասեցման, կամ չեղարկման:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ՍԴ-ն ունի որոշման 3 հնարավոր տարբերակ, որոնցից յուրաքանչյուրն էլ ընտրական գործընթացի տեսանկյունից կարևոր է:
1. ՍԴ-ն կարող է մերժել ԺՀԿ-ի հայցը: Այս որոշմամբ հունիսի 24-ին ընտրություն անցկացնելու համար որևէ խոչընդոտ չի լինի:
2. ՍԴ-ն կարող է հայցը մասնակի բավարարել և պահանջել չեղարկված հոդվածները կարգավորել՝ ըստ ընդունված պահանջի: Այս դեպքում ՍԴ-ն կարող է 6 ամսից մինչև 1 տարի ժամանակ հատկացնել նոր օրենսդրական կարգավորումների համար:
3. ՍԴ-ն կարող է բավարարել քեմալական կուսակցության հայցը և չեղարկել բոլոր հոդվածները:
Սելվին, որը հայտնի է իշխանական շրջանակների հետ իր կապերով և տեղեկատվության արտահոսք կազմակերպելով, հայտնում է, որ կուլիսներում խոսակցություններ կան, թե իշխանությունը ՍԴ-ին ստիպելու է ընտրությունները չեղարկել:
Սակայն Սելվին ընդգծում է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը ընտրությունները չեղարկելու որևէ լիազորություն չունի: Ըստ Սահմանադրության 77-րդ հոդվածի՝ ընտրությունները ղեկավարելու և անցակցնելու լիազորությունը տրված է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ ընտրություն անցկացնելու որոշում կարող է կայացնել միայն խորհրդարանը:
«Այդ դեպքում ի՞նչ է լինելու, եթե ՍԴ-ն ԺՀԿ-ի ընտրական օրենսգրքի որոշ հոդվածները չեղարկելու և/կամ կասեցնելու հայցն ամբողջությամբ բավարարելու որոշում կայացնի: Այդ դեպքում ընտրություններն ինչպե՞ս են անցկացվելու: Իրավաբանները պնդում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ բացը լրացնելու համար բանաձևեր կընդունի և կապահովի ընտրությունների անցկացումը:
Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ ընտրությունների անցկացումը չեղարկվի: Ում հարցնում եմ, ասում են՝ անհնար է: Սակայն սա Թուրքիան է, պետք է ուշադիր հետևել»,- եզրափակել է հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |