Ցեղասպանություն13:14, 30 Մայիս 2018
Ստամբուլի դատախազությունը Հայոց ցեղասպանություն վերաբերյալ վճիռ է կայացրել
Ստաբուլի դատախազությունը որոշում է կայացրել, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի և մտքի ազատության սահմաններում է:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման ենթարկված Լեման Յուրթսեվերի, Ժիյան Թոսունի և Գամզե Օզդեմիրի նկատմամբ կիրառվել էին ֆիզիկական և հոգեկան բռնություններ: Նրանք «Մարդու իրավունքների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցանակներ և ցեղասպանության զոհերի նկարներ էին պահել իրենց ձեռքին:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը նրանց նկատմամբ հետաքննություն էր սկսել «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն հրահրելու» մեղադրանքով:
Հետաքննության արդյունքները հրապարակելիս դատախազը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ քրեական հեդապնդման համար հիմքեր չկան: Նա նաև հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը մտքի և խոսքի ազատության սահմաններում է:
Դատախազության այդ որոշումից հետո Մարդու իրավունքների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ որոշումը կարևոր է դիտարկել քաղաքական կամքի դրսևորման տեսանկյունից:
«Տեսնում եք, թե, միջազգային համաձայանագրերն անտեսելով, Թուրքիան ուր է հասել մտքի և խոսքի ազատության տեսանկյունից: Հարյուրավոր մարդիկ այլակարծության համար բանտերում են: Մեզ համար կարևոր է, որ դատախազության ընդունած որոշումը քաղաքական կամքի տեսանկյունից դիտարկվի: Այսուհետև ամեն ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ժամանակ մեզ մոտ ենք պահելու այս որոշումը, որպեսզի ցույց տանք այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խոչընդոտել մեր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |